National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
31.01.2022
Սոնա Ղազարյանի առցանց ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը հունվարի 24-28-ն առցանց ձեւաչափով մասնակցել է ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին եւ ելույթ է ունեցել: Պատգամավորը մասնավորապես նշել է.

«Դուստրս ծնվել է անցյալ տարի` համաշխարհային համաճարակի եւ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ժամանակ: Եթե անկեղծ լինեմ, ես երբեք չէի հավատա, որ այս իրավիճակում կարող էի հայտնվել: Աղջիկս արդեն մեկ տարեկան է: Արդեն մեկ տարի է, ինչ ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ եռակողմ հայտարարությունը, բայց մեր հայ եղբայրները որպես ռազմագերիներ անօրինական ձեւով դեռեւս պահվում են Ադրբեջանում:

Մեկ տարի է, բայց իրավիճակը հեռու է նորմալ լինելուց: Եւս մեկ անգամ պետք է մեջբերեմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված բանաձեւը: Հարգելի՛ գործընկերներ, մեր ընդունած բանաձեւի անվանումն է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետեւանքները», որում զեկուցողը հստակ նշում է գերության մեջ գտնվող 31 անձանց գործերի մասին: Զեկուցողին ցուցադրվել են տեսանյութեր, լուսանկարներ եւ տեղեկություններ նրանց ձերբակալման վայրի եւ հանգամանքների ու նրանց ինքնության վերաբերյալ: Բռնի անհետացման 31 դեպք: Եղբայրներիս ապօրինի պահելու 31 դեպք: Այս տեղեկությունը հասանելի է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:

Ես իսկապես հավատում եմ, որ Եվրոպայի խորհուրդը՝ որպես ինստիտուցիոնալ կառույց, անում է հնարավորը մարդու իրավունքների համար եւ շարունակաբար կաշխատի իմ եղբայրներին Հայաստան վերադարձնելու համար:

Ռազմագերիներն առեւտրի առարկա չեն, ինչպես ոմանք խորհուրդ կտան պարոն Ալիեւին: Եղբայրներս մարդիկ են, որոնց իրավունքները տեւական ժամանակ է ոտնահարվում են»: